Մինչ Զելենսկիի հետ հեռախոսազրույցը, Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել նաև Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը հայտարարել էր, որ դժգոհ է այդ հեռախոսազրույցից ու որևէ առաջընթաց չի գրանցվել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղղությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ Այդ մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը։
Ուկրաինայի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ Բերեզովսկին 2002 թվականին ստացել է ՌԴ քաղաքացիություն և ուկրաինական իշխանություններին չի հայտնել այդ մասին, սակայն «շարունակել է օգտվել Ուկրաինայի քաղաքացու կարգավիճակից»։
Ընդ որում՝ հայերից ոմանք մասնակցել են 2020թ․-ի Արցախյան 44-օրյա պատերազմին, իսկ դրանից հետո հակամարտել իրար դեմ՝ ռուս-ուկրաինական պատերազմի տարբեր կողմերում։
Բանակցությունների մանրամասները դեռևս հայտնի չեն։ Reuters գործակալությունը, հղում անելով ուկրաինական դիվանագիտական իր աղբյուրին, գրել էր, որ Ռուսաստանն առաջ է քաշում անիրատեսական պահանջներ, որոնք հեռու են այն ամենից, ինչ քննարկվել էր ավելի վաղ։
Պուտինը նաև մեկնաբանել է Ուկրաինայի բացակայությունը վերջին բանակցություններում պնդելով, թե «ոչ ոք չի բացառում Ուկրաինային» և որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների նկատմամբ «հիստերիկ» արձագանքի կարիք չկա:
Մինչ Թրամփը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հավանական հանդիպմանը, խաղաղության բանակցություններում Ուկրաինայի դերի շուրջ լարվածությունը շարունակում է աճել:
«Մենք՝ որպես ինքնիշխան երկիր, պարզապես չենք կարող ընդունել առանց մեզ ընդունած որևէ համաձայնագիր»,- նշել է Զելենսկին